Պաղպաղակ պատրաստելու հեշտ և համեղ բաղադրատոմս

Պաղպաղակ պատրաստելու հեշտ և համեղ բաղադրատոմս։ Շատերիս մոտ կա ձևավորված կարծիք, որ տան պայմաններում հնարավոր չէ պաղպաղակ պատրաստել ու անիմաստ է չարչարվել:

Բայց սա թյուր կարծիք է: Ահա անհավանական հեշտ ու համեղ բաղադրատոմս, որի համար արժի ժամանակ ծախսել ու հետո, ստացված արդյունքից գոհ մնալով, պարզապես նստել ու վայելել այն:

Ըստ համային նախասիրության, այն կարող եք պատրաստել հատապտուղներով, պոպոկով, շոկոլադով և ոչ միայն։

Ամենասիրելի տարբերակներից է լիմոնի հյութով պատրաստվող պաղպաղակը:

պաղպաղակ

Բաղադրիչներ՝

Սերուցք ՝ 500մլ (33-35%)

1հ խտացրած կաթ – 380գր

Լիմոն — 1հ

Պատրաստման եղանակը՝

Քամել լիմոնի հյութը (անահրաժեշտ է 30մլ), հարել սերուցքը, ու դադարել հարելն այն պահին, երբ նկատեք, որ այն պնդանում է: Այնուհետև ավելացնել խտացրած կաթն ու խառնել:

Ստացված զանգվածը լցնել հենց այն ֆորմայի մեջ, որով դնելու եք սառցախցիկում՝ սառչելու: 2 ժամ անց հանել սառցախցիկից, խառնել (թեկուզ պատառաքաղով) ու նորից դնել սառնարանում՝ մինչև վերջնական սառչելը (6-8 ժամ):

Տեսանյութը ստորև