Չնայած ծանր վնասվածքին` նա հասցնում է կրակել ու նռնակ նետել դիվերսանտի վրա, նոր մահանում է․ Փշաքաղվել կարելի է այս պատմությունից

Sputnikarmenia.am-ը գրում է․ Արարատի բնակիչները մինչ այժմ հիշում են երիտասարդ սահմանապահ Ալեքսանդր Կորյակովի սխրանքը ու ի զուր չէ, որ ի երախտագիտություն՝ քաղաքի փողոցներից մեկը նրա անունով են կոչել։

Այսօր Արարատում Ալեքսանդր Կորյակովի սխրանքի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ անցան։ Նա կանխել էր թուրք դիվերսիոն խմբի ներխուժումը։ Կորյակովը ծնվել է 1926 թվականին Ռուսաստանի Նիժեգորոդսկայա մարզի Տաշինո գյուղում, իսկ 1944 թվականին Մեծ Հայրենականի ժամանակ նրան զորակոչել են։ Պարգևատրվել է «Վարշավայի առման», «Բեռլինի առման», «Մեծ Հայրենական պատերազմում Գերմանիային հաղթելու համար» մեդալներով։

1946 թվականին եֆրեյտոր Կորյակովին ծառայության են ուղարկում Արարատի սահմանի պահակետ` Թուրքիայի հետ սահմանին։ 1948 թվականի օգոտսոսի 2-ին Կորյակովը դուրս է գալիս սահմանի պահակետ. ճանապարհին հարևան պահակետից կրակոցներ է լսում։

Իր ծառայակից` եֆրեյտոր Տրեգուբովի հետ նա օգնության է վազում։ Պարզվում է մի խումբ թուրք դիվերսանտներ փորձում են անցնել սահամանը։ Հենց առաջին կրակոցով Կորյակովը սպանում է թուրքերից մեկին: Մնացածը թաքնվում են թփերում: Ապա, կենդանի վահան դարձնելով բնակավայրերից մեկից փախցրած կնոջն ու երեխային, շարունակում են կրակել:

Պատանդներին չվնասելու համար Կորյակովը փորձում է շրջանցել զինված թուրքերին, սակայն թշնամու գնդակը վիրավորում է նրան որովայնի հատվածում։ Չնայած ծանր վնասվածքին` Կորյակովը հասցնում է ևս մի քանի անգամ կրակել ու նռնակ նետել, որից հետո կորցնում է գիտակցությունը։ Օգնության հասած ծառայակիցները կանգնեցնում են սահմանախախտներին, իսկ Կորյակովին հիվանդանոց հասցնում։ Բժիշկները չեն կարողանում փրկել նրա կյանքը և նույն օրը սահմանապահը մահանում է։ Նրա սխրանքը արժանանում է Կարմիր Դրոշի մարտիկի շքանշանի։

Կորյակովը թաղված է Արարատ քաղաքի Մշակույթի այգում։ 1958 թվակայի մայիսին, ԽՍՀՄ Նախարարների Խորհուրդը սահմանել է, որ Արտաշատի սահմանապահ ջոկատի 11-րդ սահմանակալը Ալեքսանդր Կորյակովի անունն է կրելու։ Նրան անունով է կոչվում նաև քաղաքի փողոցներից մեկը։ Սահմանապահներն ու վետերաններն ամեն տարի հիշում են Կորյակովին մեկ րոպե լռությամբ ու ծաղիկ խոնարհելով։

70-ամյակի առթիվ օգոստոսի 2-ին հանդիսավոր արարողությունները տեղի ունեցան Արարատի մշակույթի այգում, նաև նրա անունը կրող սահմանային պահակետում։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Վախնինը վստահ է, որ Կորյակովը հիանալի օրինակ է սահմանապահների համար։

«Մենք պետք է հավասարվենք մեր հերոսներին, նոր սահմանապահներին այդ ավանդույթներով դաստիարակենք», – ասաց Վախնինը։ Նրա կարծիքով` հենց այդպիսի օրինակների վրա կանգնուն մնում սահմանն ու ժողովուրդների բարեկամությունը։ Իր հերթին Արտաշատի սահմանապահ ջոկատի պետ Յուրի Ուրվանովը նշեց, որ ռուսաստանցիներն ու հայերը շարունակում են բարեխղճորեն հսկել սահմանը։ «Մենք մեկ խնդիր ենք լուծում։

Ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանի պետական սահմանը ապահով հսկվում է», -ասաց Ուրամովը։ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն իր հերթին հայտարարեց, որ քաղաքում հիշում են 26–ամյա Կորյակովի սխրանքի մասին, որն անվախ ու անձնազոհ սահմանապահի կերպար է ստեղծել։ Հայկյանը հավելեց, որ հենց այդ պատճառով է քաղաքի փողոցներից մեկը Կորյակովի անունն ստացել։

Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց բոլոր սահմանապահներին Թուրքիայի հետ սահմանը հսկելու համար։ Հայկյանին, միջոցառմանը ներկա Արարատի մարզպետ Գագիկ Սարգսյանին ու այլ հյուրերի «Ալեքսանդր Պավլովիչ Կորյակովի սխրանքի 70-ամյակին» նվիրված կրծքանշան հանձնվեց։ Միջոցառմանը մասնակցում էր նաև Կորյակովի զարմուհին` Լյուդմիլա Դրուժկովան։

Նշենք, որ օգոստոսի 2-ին Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը ձերբակալել է Թուրքիայի քաղաքացու, որն իր մոտ հայտնաբերված հեռախոսում ունեցել է հայ–թուրքական սահմանի ինժեներային կառույցների տեսա ու լուսանկարներ։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
  • 186
    Shares
Loading...
Загрузка...