Չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամով

Չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն 50 հազար դրամով

Երևանում չնախատեսված վայրերում աղբ նետելու համար քաղաքացիները կտուգանվեն ոչ թե 5000, այլ 50 հազար դրամով։ Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նախագիծը շուտով կներկայացվի կառավարությանը։

աղբ թափել

«Կարծում եմ, որ մինչև հաջորդ ուրբաթ կներկայացնենք, որպեսզի վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն տեղի ունենա»,-ասաց նա։

Անդրադառնալով աղբի տեսակավորմանը, քաղաքապետ Սարգսյանը հավելեց, որ Դավիթաշեն վարչական շրջանում պիլոտային ծրագիր կիրականացվի։

«Աղբի տեսակավորման կետերը բավական քիչ են և արդյունավետությունը ցածր է, այդ իսկ պատճառով նոր աղբամանների ձեռքբերման մրցույթ ենք հայտարարել, ուսումնասիրել ենք Դավիթաշեն վարչական շրջանը, որտեղ էլ կիրականացվի աղբի տեսակավորում»,-ասաց նա։