Չկա մեծ բարերար Տաշիրի Սամոյի արձագանքը, որ էլեկտրաէներգիայի վարձը կգանձեն մի քանի ամիս հետո․ Արթուր Հայրապետյան

Չկա մեծ բարերար Տաշիրի Սամոյի արձագանքը, որ էլեկտրաէներգիայի վարձը կգանձեն մի քանի ամիս հետո․ Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երկիրը արտակարգ վիճակում է, օր օրի շատանում են վարակվածները, տնտեսության շատ ճյուղեր դադարեցնում են աշխատանքը, շատերը զրկվում են օրավարձով աշխատանքից, բայց չկա նրանց արձագանքը, ովքեր վերջին 30 տարում գերշահույթներ են ստացել, և ովքեր սիրում էին ընտրություններից առաջ ներկայանալ իբրև բարեգործներ:

Չկա «Գազպրոմի» արձագանքը, որ ծանրաբեռնված փետրվար ամսվա վարձերը կգանձեն ամռանը: Չկա մեծ բարերար Տաշիրի Սամոյի արձագանքը, որ էլեկտրաէներգիայի վարձը կգանձեն մի քանի ամիս հետո:

Չկա բարի մարդը, ով ասում էր, որ ինքը միշտ ժողովրդի հետ է, ժողովրդի համար: Թերևս այնպես է ինքնամեկուսացվել, որ անգամ «Կենտրոն» հեռուստաընկերությունը չի կարողանում նրան գտնել»։