Չինաստանում մտածել են, թե ինչպես կարելի է պայքարել նրանց դեմ, ովքեր անցնում են փողոցը կարմիր լույսի տակ․ Ուղղակի հանճարեղ է մտածված

Չինաստանի քաղաքներից մեկում փորձարկում են մի նոր մեթոդ, որը պայքարում է հետիոտների համար նախատեսված անցումներով կարմիր լույսի տակ անցնող մարդկանց դեմ։ Այժմ այդ խախտման դեպքում, խախտող մարդը ունենում է թաց տաբատ։ Եվ սա կատակ չէ։

Քաղաքի ամենամեծ փողոցներից մեկում տեղադրվել է մի համակարգ, որը անխոս պատժում է խախտում իրականացնող մարդկանց։ Այս օրիգինալ պատժիչ միջոցը իրականանում է հատուկ դեղին փոքրիկ սյուների շնորհիվ, որոնք միացված են լուսացույցին և դրված են անցումի մոտ։

Դրանք շրջանցելը դժվար է, քանի որ սարքում տեղադրված հատուկ որոշիչները միանգամից գտնում են խախտում անողին և արձագանքում՝ ջրելով նրան։ Շուտով այս համակարգը երևի թե կօգտագործեն քաղաքի բոլոր ծայրերում։ Անգամ շոգ ամռանը այս պատժիչ միջոցը չի ուրախացնի մարդկանց, քանի որ այնտեղից եկող ջուրը տաք է։

Այս սյուների բարձրությունը 48 սմ է և այն նախատեսված է հատուկ այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ կարմիր լույսի տակով անցնելը՝ վախկոտություն է։

Ի դեպ, բացի խախտումը արձանագրելուց, համակարգը նաև նկարում է այն մարդուն, ով խախտում է օրենքը, տալիս է տեղեկատվություն այդ մարդու անձի մասին և ավելի ուշ հրապարակում ամբողջ քաղաքով այդ մարդու լուսանկարը։

Դիտեք տեսանյութը՝ ստորև․

Նյութի աղբյուր՝ Ինֆո Հայ 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...