Չինաստանից ժամանած հայ ուղևորին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով

Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում Չինաստանից ժամանած հայ ուղևորին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով: Այս մասին հայտնում է rusarminfo-ն։

Ռուս բժիշկները պաշտպանիչ կոստյումներով «Պուլկովո» օդանավակայանից հիվանդանոց են տեղափոխել ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Արման Կ.-ին։

Վերջինիս մոտ եղել է մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38 աստիճան և սուր վարակիչ շնչառական վիրուսի կասկածով տեղափոխել են Սանկտ Պետերբուրգի ինֆեկցիոն հիվանդանոց: