ՉԺՀ-ն ՀՀ կառավարությանն անհատույց կհատկացնի 100 մլն յուան

ՉԺՀ-ն ՀՀ կառավարությանն անհատույց կհատկացնի 100 մլն յուան

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ հիմնավորման, համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է ՀՀ կառավարությանը տրամադրել 100 մլն չինական յուան գումարի չափով անհատույց օգնություն:

Նիկոլ Փաշինյանը

Միջոցները կուղղվեն Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր տաղավարի կառուցման և այլ համատեղ համաձայնեցված ծրագրերի իրականացման նպատակով:

Նշենք, որ 100 մլն չինական յուանը կազմում է մոտավորապես 8 միլիարդ ՀՀ դրամ։