Շոու-բիզնես

«Չեմ վախենում, պարզապես չեմ ցանկանում»․ Սիրուշոն հրաժարվել է հարցազրույց տալ ադրբեջանցի լրագրողին

«Չեմ վախենում, պարզապես չեմ ցանկանում»․ Սիրուշոն հրաժարվել է հարցազրույց տալ ադրբեջանցի լրագրողին:

Արդեն տեղեկացրել ենք, որ ամիսներ առաջ Սիրուշոն մասնակցել է Լայմա Վայկուլեի կազմակերպած երաժշտական փառատոնին։ Երգչուհու մենեջերը՝ Նունե Խուրշուդյանը, Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Սիրուշոն մերժում հարցազրույց տալ ադրբեջանցի լրագրողի:

Հոլովակում ադրբեջանական կայքի ներկայացուցիչն ասում է․ «Ես ներկայացնում եմ ադրբեջանական պորտալ, մի վախեցեք»։ Ի պատասխան Սիրուշոն ասում է․ «Չեմ վախենում, բայց չեմ ուզում ադրբեջանական հաթակի հարցազրույց տալ։ Շնորհակալ եմ, որ ցանկանում եք ինձ հետ հարցազրույց անել, բայց ոչ․ ներեցեք»։

Հոլովակին կից երգչուհու մենեջերը գրել է․ «Այս տարի Լատվիայում կայացած միջազգային երգի փառատոնից, որին Լայմա Վայկուլեի հրավերով մասնակցում էր նաև Սիրուշոն, ով ի դեպ միակ ներկայացուցիչն էր Հայաստանից:

Ինչ հաճելի է, երբ աշխատում ես նման արտիստի հետ, ում շնորհիվ քեզ հպարտ ես զգում: Որքան նմանատիպ իրավիճակներ են լինում հյուրախաղերի ժամանակ, որոնց մասին ոչ ոք չի իմանում»:

Կիսվեք էջում