Չեմ զարմանում Նիկոլի անգլերենի ողորմելի մակարդակի վրա․ Արմեն Աշոտյան

Չեմ զարմանում Նիկոլի անգլերենի ողորմելի մակարդակի վրա․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք չեք հավատա, ժողովուրդ, բայց իմքայլականների աներեսությունը, լկտիությունը դեռ հերիքում են, որ նրանք հոխորտան եվրոպական առաջատար ընտանիքի վրա ու մեզ մեղադրեն ԵԺԿ-ին մոլորեցնելու մեջ:

Ցավում եմ, որ անգլերենի մասնագետ համարվող տիկին Մակունցը չի հասկացել պարզ անգլերենով գրված Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հորդորը և Բուքիքիոյի երեկվա նամակը:

Ասում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ անգլերեն տիկին Մակունցն է պարապել: Հիմա չեմ զարմանում Նիկոլի անգլերենի ողորմելի մակարդակի վրա»: