Չեմ բացառում, որ կմասնակցեմ ընտրություններին (Տեսանյութ)

Չեմ բացառում, որ կմասնակցեմ ընտրություններին (Տեսանյութ)

Գործարար Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ Կառավարությունը բավականին արդյունավետ է աշխատում։

«Այն գաղափարական հենքը, որ դրված է այսօրվա իշխանության կողմից հանգիստ տարվում է առաջ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է գործարար Խաչատուր Սուքիասյանը։

«Եթե վերցնենք նախկին ժամանակահատվածը և այսօր, ապա այս երկուսուկես տարում գործարար հանրության համար բավական հեշտացել է ամեն ինչ։ Նախ առաջինը՝ այսօր ոչ մի պետական մարմին չի կարող այս կամ այն իրավաբանական անձի նկատմամբ խնդիրներ առաջացնել։

Խաչատուր Սուքիասյան

Դա հստակ է։ Չի կարող խլել, ճնշել, ավելորդ գումարներ գրել, թույլ չտալ աշխատել, հետո հերոսաբար լուծել խնդիրները»,- նկատել է գործարարը։

Տեսանյութը ստորև