Չդատեք ու չքննարկեք անմեղ երեխաներին, ում մասին ոչինչ չգիտեք․ Արմինկայի հուզիչ գրառումը (Լուսանկար)

Երգչուհի Արմինկան օրեր առաջ Ինստագրամի իր էջում հրապարակել է որդու լուսանկարն ու հուզիչ գրառում կատարել․

«Իմ տղան արդեն պատրաստել է իր ընկերների նվերները․․․

Իսկ իրականում այս գրառումս նրա մասին է, որ այսուհետ մի փոքր ավելի զգույշ լինենք մեր արարքների ու ասածների մեջ։ Վերանայենք մեզ ու մեր ապրած կյանքը․․․ Դեն նետենք մեր մեջ կուտակված նախանձը, դառնությունն ու չարը:

Չդատենք ու չքննարկենք մարդկանց ու հատկապես անմեղ երեխաներին, ում երբեք չենք տեսել ու ոչինչ չգիտենք նրանց մասին։ Նոր տարվա ամեն նոր օրվա համար գոհանանք ու սեր տանք միմյանց, այլ ոչ ատելություն։

Մի խոսքով` զբաղվենք երջանկությամբ»։