Չարախոսել միայն այն պատճառով, որ դիմացինը ունի այլ քաղաքական հայացքներ, չի նշանակում՝ ինչ ուզեք գրեք․ Սոֆի Մխեյան

Չարախոսել միայն այն պատճառով, որ դիմացինը ունի այլ քաղաքական հայացքներ, չի նշանակում՝ ինչ ուզեք գրեք։ Երգչուհի Սոֆի Մխեյանը Ինստագրամի իր էջում երգիչ Ռազմիկ Ամյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և կից կատարել գրառում․ «Կհանդիպենք ուղիղ 1 ամիս անց՝ փետրվարի 14-ին։ Սպասում ենք Ձեզ»։

Լուսանկարի տակ աչքի է ընկնում մի մեկնաբանություն, որտեղ Սոֆին կարգի է հրավիրել հետևորդներից մեկին, ով հանդես է եկել տարբեր բացասական մեկնաբանություններով Ռազմիկ Ամյանի հասցեին։ Օգտատերը հարցնում է, թե ինչու է երգչուհին հեռացնում իր բոլոր մեկնաբանությունները, ինչին Սոֆին պատասխանել է․

«Որովհետև չեմ պատրաստվում ձեր նեգատիվը տեսնել իմ էջում, ավելին, եթե շարունակեք բլոկ կանեմ ընդհանրապես․․․ չարախոսել միայն այն պատճառով, որ դիմացինը ունի այլ կարծիք կամ այլ քաղաքական հայացքներ որը չի համընկնում ձեր կարծիքի հետ չի նշանակում, որ պիտի մտնեք ու որտեղ ու ինչ ուզեք գրեք․․․

Ի հեճուկս ձեզ, այս համերգը կա, կլինի ու հավատացեք շատերը ներկա կլինեն ու կծափահարեն հենց Ռազմիկին իր արվեստի համար, իսկ ձեր նմանները տենց էլ կմնան անկարծիք ու սենց կփորձեն տարբեր տեղեր կայանալ, մտնելով ու ինչ, որ բան գրելով…

Ռազին ես միշտ եմ բարևում, դուք ձեր մասին մտածեք․․․»։