Ու այս մարդը այս մտածողությամբ Հայաստանի նախագահ է եղել 10 տարի. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ու այս մարդը այս մտածողությամբ Հայաստանի նախագահ է եղել 10 տարի… Եթե ապագա սերունդները կազմեն Հայաստանի՝ խայտառակություն համարված ղեկավարների ցանկը, իրեն պետք է պատվավոր տեղում դնել…

Ոչ միայն Արցախի “օքյուփայդ” /իր ԱԳՆախարար Վարդան Օսկանյանին է խոսքը/ շրջանները (խոսքը 6,5 շրջանների մասին է, բացառությամբ Լաչինի նեղ միջանցքի), այլև Հայաստանի տարածքը՝ Մեղրին սակարկության դաշտ բերած մարդը խոսում է զիջումների դեմ պայքարելու վճռականության մասին….

Հայաստանի էներգետիկ կարողությունները Ռուսաստանին նվիրածն ու Հայաստանը Գազպրոմի կախվածության տակ դրածը խոսում է գազի մասին… Եւ վերջապես, պարզվում է նրա համար Հայաստանի ներկայիս՝ անկախության սերունդը և երիտասարդ վերնախավը Սորոսի սաներ են…

Ու այս հարցազրույցից պարզ է դառնում նրա նուրբ “քիմիան” ու “անտեսանելի մատիկը” Հայաստանի համար գազի թնակացման, Արցախի շուրջ ալարմիստական-հանձնողական տրամադրություններ սերմանելու հարցերում, նրա կապը Ռուսաստանում առկա “Սորոսի դիսկուրսի” ու դրա հայաստանյան էպիգոնների հետ…. Այս մարդը հերթական անգամ ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ շարունակում է աշխատել Հայաստանի ու Արցախ դեմ…»