«Ունեմ իննամյա դուստր, ես այն հայրիկներից եմ, որ կցանկանայի երկրորդր դուստրն էլ ունենալ»․ Լեռնո Հարությունյանը՝ ընտանիքի, դստեր մասին

«Ունեմ իննամյա դուստր, ես այն հայրիկներից եմ, որ կցանկանայի երկրորդր դուստրն էլ ունենալ»: Դերասան Լեռնո Հարությույանին հեռուստադիտողները բազմից տեսել են բացասական կերպարներով։ Թե ինչու են իր խաղացանկում զգալիորեն գերազանցում բացասական կերպարնրը, դերասանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ գուցե իր մոտ դրանք ներկայացնելը լավ է ստացվում կամ իր դիմագծերն են պատճառ հանդիսանում, որ ռեժիսորներն իրեն պատկերացնեն հենց բացասական կերպարներով։

Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է ինչպես բացասական կերպարներ մարմնավորելու, նախապատվության, այնպես էլ ընտանիքի և 9-ամյա դստեր մասին։  

«Իրականում շատ-շատ քիչ են դրական դերերս՝ երևի երկու-երեք ֆիլմերում։ Ինքս էլ չեմ կարող ասել, թե ինչու են ինձ սովորաբար առաջարկում հենց բացասական դերեր։ Որպես դերասան կարող եմ ասել, որ չկան անհետաքրքիր դերեր․ յուրաքանչյուր դերի հետ կապված էլ հնարավոր է գտնել հետաքրքիր կողմեր»,- նշեց դերասանը։

Նա այս ընթացքում ևս հեռուստադիտողներին ներկայանում է բացասական կերպարով՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում մարմնավորելով կենտրոնական կերպարներից մեկը։  Չնայած կերպարի բացասական լինելուն՝ դերասանն անկեղծացավ՝ սիրում է իր դերը։ Ըստ դերասանի այն իրեն մասնագիտական տեսանկյունից է գրավում։

Լեռնո Հարությունյան

«Այն կերպարով, որով հիմա հեռուստադիտողներն ինձ տեսնում են, ես անչափ սիրում եմ, որովհետև այն ինձ, որպես դերասան, շատ բաներ է թույլ տալիս անել։ Հետաքրքիրն այն է, որ այդքան բացասական գործողությունների ֆոնին, մարդասպանության ֆոնին այդ հերոսը սիրահարվեց, և ինքն էլ է զարմացել, թե ինչպես կարող էր սիրահարվել։  

Խաղարկային տեսանկյունից բացվելու շատ տեղեր կան։ Հետաքրքիրն այն է, որ պարբերաբար տարբեր արձագանքներ եմ լսում իմ կերպարի հետ կապված՝ պարզվում է մարդիկ համակրում են։ Կարծում եմ դա գալիս է նրանից, որ ինքս փորձում եմ իմ կողմից ինչ-որ բաներ ավելացնել, այդ թվում նաև հումոր։ Որովհետև կերպարն իսկապես իրեն այնպիսի բաներ է թույլ տալիս, որ նրան հետուստադիտողները պետք է որ ատեին»,- ասաց Լեռնոն։

Վերջինս հիշեց «Սպիտակ» ֆիլմում իր մարմնավորած կերպարը՝ նշելով, որ այդ ժապավենի նկարահանումների ժամանակ իրեն զարմացրել է, այն, թե ինչպես կարող է նույնքան հետաքրքիր լինել նաև ողբերական կերպարով հանդես գալը։

««Սպիտակ» ֆիլմում շատ ողբերգական  կերպարով հանդես եկա և  դա իմ ստեղծագործական կյանքում առաջին անգամն էր, որ նման կերպար էր ինձ առաջարկվում։ Իսկապես գերագույն հաճույք եմ ստացել այդ դերը մարմնավորելիս և բառերով էլ չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգացել։ Եվ հետաքրքիրն այն էր, որ ինքս չէի պատկերացնում, թե հնարավոր է նման ապրումներով կերպարը լինի այդքան հետաքրքիր։

Լեռնո Հարությունյան

Օրինակ բացասական դերերը, ստեղծագործական տեսանկյունից, բավականին հետաքրքիր են և ես ուղղակի կարողանում եմ լողալ  այդ կերպարները մարմնավորելիս, սակայն անսպասելի բացահայտում էր նաև այն, որ հնարավոր է նույն հետաքրքրությամ կերտել նաև ողբերական մարդու կերպարը»,- ասաց դերասանը։

Խոսելով ընտանիքի մասին Լեռնոն անկեղծացավ՝ ցանկություն ունի ընտանիքը ևս մեկ փոքրիկով համալրելու․ «Ունեմ իննամյա դուսր, կա ցանկություն նաև երկորրդ երեխան ունենալու, և ես այն հայրիկներից եմ, որ կցանկանայի երկորդր դուստրն էլ ունենալ»։

Նկարահանումների  և խիտ գրաֆիկի ֆոնին դերասանը փորձում է հնարավորինս շատ ժամանակ հատկացնել նաև ընտանիքին։ Լեռնուն ունի 9-ամյա դուստր, որը, հայրիկի խոսքով, հաճախ է դժգոհում գրաֆիկից։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։