Ունեի հնարավորություն ուսումը շարունակել, սակայն որոշեցի մեկնել ծառայության․ Արտերկրից՝ հայրենիք

Ունեի հնարավորություն ուսումը շարունակել, սակայն որոշեցի մեկնել ծառայության․ Արտերկրից՝ հայրենիք, ծառայել Հայաստանին զենքով ու գրչով․ շարքային Մարտիրոսյան

Հայոց բանակը միշտ պատրաստ է թշնամու ցանկացած նախահարձակ գործողության, իսկ բանակում  բարոյահոգեբանական մթնոլորտը կայուն է։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասել է ժամկետային զինծառայող Վաչիկ Մարտիրոսյանը։ Վերջինս չնայած այն հանգամանքին, որ կառավարության կողմից ուներ տարկետման հնարավորություն՝ արտերկրում ուսումը շարունակել, սակայն նախընտրել է կատարել հայրենիքի հանդեպ պարտքն ու դրանից հետո՝ ավարտել ուսումը։

Ունեիք հնարավորություն ուսումը շարունակել, սակայն որոշեցիք մեկնել ծառայության։ Ինչը դարձավ նման որոշման պատճառ։

Նշեմ, որ իմ ծառայության մեկնելը փաստ էր եւ իրողություն դեռեւս 2014 թվականին, երբ ես երկրից դուրս եկա, որպեսզի ստանայի կրթություն։ Այդ ժամանակ ես արդեն հստակ որոշում ունեի, հետ վերադառնալ եւ ծառայել հայոց բանակում։ Բայց հանգամանքների բերումով ուսումն ավելի շուտ ստացվեց, քան ծառայելը։

Նախորդ տարի հունիսին երբ հետ եկա Հայաստան, հուլիսին ընդունվեցի Պեկինի միջազգային համալսարան՝ դիվանագիտության ֆակուլտետ, այդ ժամանակ  եւս կառավարությունը երեք տարով տարկետում ստանալու հնարավորություն տվեց, որպեսզի մագիստրատուրաս սովորեմ եւ ավարտեմ։ Սակայն ես գտա, որ երկրին ծառայում են  զենքով ու գրչով։ Գրչով մինչ ծառայության մեկնելը եւ ծառայությունից հետո պատրաստվում եմ ծառայել, բայց զենքով  ծառայելու հնարավորություն մարդուն տրվում է կյանքում ընդամենը մեկ անգամ, ու ես չէի ուզում այդ հնարավորությունը իմ ձեռքից բաց թողնել։

Զենքով միշտ պետք է պատրաստ լինել ծառայել հայրենիքին, համաձայն չե՞ք։

Միանշանակ, բայց խոսքը նրանում է, որ իմ կյանքի երկու տարին այս պահին պետության տրամադրության տակ է։ Ես ամեն առավոտ արթնանում եմ, եւ պատրաստ եմ ցանկացած հրաման կատարելու ի նպաստ երկրի։

Մոտ հինգ ամիս է արդեն ծառայում ես։ Ի՞նչ դժվարություններ կային, որոնք հաղթահարեցիր։

Դժվարություն ինձ համար չի եղել, իսկապես, թերեւս միակ դժվարությունն այն էր, որ իմ էությամբ ազատ մարդ եմ, տասնյակ երկրներում եմ եղել ու հանկարծ մի օր քնից արթանանում եւ տեսնում ես պարիսպներ, որոնցից դուրս գալ չի կարելի։ Ինձ համար միակ դժվարությունը, թե հոգեբանական, թե ֆիզիակական, առօրյա կապված էր դուրս գալ- չգալու հետ։ Ես ուսումնական զորամասում եմ ծառայում, դասերն էլ դժվար են, շատ ժամանակ ոչ մատչելի, սակայն դժվարություններ չկան այն առումով, որ գրագետ սպաներ ունենք հայոց բանակում։ Ես մինչեւ բանակ գալս չէի պատկերացնում, որ հնարավոր է պատերազմող եւ սպային ոչ այնքան բավարար աշխատավարձ տրամադրող երկրում կան  նման համբերատար ու գրագետ սպաներ։

Բանակում բարոյահոգեբանական մթնոլորտն ինչպիսին է։

Բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի մասին ես էլ շատ բաներ լսել, բայց հիմա իդեալական ժամանակն է, որպեսզի ես ինքս ինձ վրա զգամ, բարոյահեգոբանական մթնոլորտը, երբ խոսք է գնում պատերազմից, երբ խոսք է գնում թշնամուց,  հողից, ջրից՝ իդելական է։ Եթե ես լինեի երկրի Պաշտպանության  նախարար, վարչապետ, ով հնարավորություն ունի փոփոխություններ անել, միակ բանը, որ ես կթողնեի նույնը՝ դա զորքի բարոյահոգեբանական մթնոլորտն է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կաքում։