Ում չենք կարողացել դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյան

Ում չենք կարողացել դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյան

Այս մասին քիչ առաջ Վայոձ Ձորում ՝ Ռինդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաշինյանը։

«Դա էլ է դատ: Ում ձեր կարծիքով մենք պետք է դատեինք ու չենք կարողացել դատել, 2021 թվականի հունիսի 20-ին ձեզանից յուրաքանչյուրը կարող է դատել: Մեզ էլ կարող եք դատել, մյուսներին էլ եւ ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը արդար կդատի:

Մենք խորհրդարանական ընտրություններին գնում ենք 2 պատճառով, քանի որ նոյեմբերից շատ բարդ էր իրավիճակը, մեզ ասում էին` դուք կառչած եք իշխանությունից, բայց մենք պահում էինք ժողովրդին պատկանող իշխանությունը եւ իրավունք չունենք առաջին պատահածին տալ իշխանությունը:

Մենք արտախորհրդարանական ընտրութուններ անցկացնում ենք մի նպատակով` ձեզանից ստացած իշխանությունը ձեզ հանձնելու համար, դուք կորոշեք` հետո ում կպատվիրակեք այդ իշխանությունը»,-ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ ապրիլի վերջին հրաժարական է տալու, դրանից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրելու, խորհրդարանը համարվելու է լուծարված, տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ:

Նա հատուկ շեշտեց, որ այս ընթացքում մյուս ուժերը թեկնածու չեն առաջադրելու. «Հիմա շատ են խոսում, որ այդ ընթացքում իշխանափոխություն կանեն, չեն կարող: Եթե նման փորձ արվի, խորհրդարանական մեծամասնությունն ինձ վարչապետ կընտրի ու թեման կփակվի»: