«Ուղևորատար հասարակական տրանսպորտը ոչ մի պարագայում չպետք է շահագործվի բնական կամ հեղուկ գազով». Արթուր Ղազինյան

«Ուղևորատար հասարակական տրանսպորտը ոչ մի պարագայում չպետք է շահագործվի բնական կամ հեղուկ գազով», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Ահավոր է . . .

Հայաստանը դեռևս չունի մշակած և հաստատած տրանսպորտային անվտանգության հայեցակարգ։

Ուղևորատար հասարակական տրանսպորտը ոչ մի պարագայում չպետք է շահագործվի բնական կամ հեղուկ գազով։

Նույնիսկ դպրոցականը գիտի, որ բնական գազը և բենզինը դյուրավառ են և միանգամից պայթում են՝ ի տարբերություն դիզելային վառելիքի։

Աշխարհի բոլոր նորմալ պետություններում հասարակական տրանսպորտը շահագործում է կամ դիզվառելիքով կամ հոսանքով։

Օր առաջ պետք է սկսել տրանսպորտային անվտանգության հայեցակարգի մշակումն ու անվտանգության նվազագույն պայմանների ներդրումը Հայաստանում։

Հ.Գ. Ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։