Մամուլ

Ուղղակի անբարոյական եմ համարում Աշոտյանի երեկվա հարցազրույցը. Հրաչյա Հակոբյան

Ուղղակի անբարոյական եմ համարում Արմեն Աշոտյանի երեկվա հարցազրույցը: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ կլրագրողներին տված հարցազրույցին:

«Ուղղակի անբարոյական եմ համարում Արմեն Աշոտյանի երեկվա հարցազրույցը, որտեղ նա իր խոսքն սկսում է նրանից, որ մարդիկ շահարկում են Գեորգի Կուտոյանի մահը, և ինքը մի քանի րոպե անընդմեջ շահարկում է այդ մահը»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը:

Նա իր ցավակցությունները հայտնեց Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ հավելելով, որ այդ թեմայով այլ բան չի ուզում ասել:

Նշենք, որ մասնավորապես, Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ խիստ հիասթափված է վարչապետի պահվածքից, քանի որ կարծում է` նման առիթները նաեւ հասարակությունը  միավորելու առիթ են եւ Կուտոյանի մահը կարևող էր դառնալ հասարակության միախմբման, պետականության վերարժեւորման առիթ:

«Այն, ինչ-որ մենք տեսանք ցավոք սրտի բավականին տմարդի վերաբերմունք էր եւ անձնական ցավակցության  բացակայությունը բավականին աղաղակող: Կառավարության արձագանքը արդյոք համարժեք է այն իրավիճակին, որը ստեղծվել է»,-ասել էր Աշոտյանը:

Աղբյուր՝ news.am

Կիսվեք էջում