«Ուկրաինան այսօր արագացված կարգով կստորագրի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը». Զելենսկի

«Ուկրաինան այսօր արագացված կարգով կստորագրի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը». Զելենսկի

Ուկրաինան այսօր արագացված կարգով կստորագրի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։ Այս մասին տեսաուղերձում հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: 

«Դե ֆակտո մենք արդեն անցել ենք մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ։ Դե ֆակտո մենք արդեն ապացուցել ենք համատեղելիությունը Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։ Այսօր դա դե յուրե անելու հայտ է ներկայացնում Ուկրաինան։

Գործընթաց, որը համահունչ կլինի մեր արժեքին՝ մեր ողջ համայնքի պաշտպանության համար` արագացված կարգով»,-նշել է Զելենսկին:

Վերջինս նաև նշեց, թե Ուկրաինան ոչ մի բանակցություն չի վարի Ռուսաստանի հետ, քանի դեռ Պուտինը նախագահ է։