Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել երկիրն

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել երկիրն

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը դիմել է երկրում գտնվող ամերիկացիներին և նրանց խորհուրդ տվել հնարավորինս շուտ լքել երկիրն այն բանից հետո, երբ երկուշաբթի առավոտյան բազմաթիվ քաղաքներում պայթյուններ են հնչել։

Հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է 83 հրթիռ, 43-ը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը՝ հղում կատարելով Գլխավոր շտաբի տվյալներին։

Կիև

Բացի այդ, ռուսական կողմը Կիևի պնդմամբ, Բելառուսի և Ղրիմի տարածքներից ավիահարվածներ է հասցրել իրանական «Շահիդ» տիպի 17 անօդաչու թռչող սարքերի միջոցով: