Ուկրաինական հրթիռը խոցել է այն հյուրանոցը, որտեղ եղել է Մարգարիտա Սիմոնյանի նկարահանող խումբը

Ուկրաինական հրթիռը խոցել է այն հյուրանոցը, որտեղ եղել է Մարգարիտա Սիմոնյանի նկարահանող խումբը

Ուկրաինացիների հարձակումն իրականացվել է այս գիշեր՝ Himars MLRS-ի կիրառմամբ։

Ենթադրվում էր, որ Խերսոնի վրա հարձակումները հետ են մղվել հակաօդային պաշտպանության միջոցով, սակայն, դատելով հյուրանոցի վիճակից կարելի է փաստել, որ հրթիռներից մեկը ճշգրիտ խոցել է թիրախը․ Հայտնի է դարձել նաև Խերսոնում գտնվող հյուրանոցում մի քանի մարդու մահվան մասին։

Նրանց ինքնությունը դեռ չի հաղորդվում։ Տեսանյութում երևում է, որ մի քանի հոգի ծանր վնասվածքներ են ստացել՝ նրանք մնացել էին շենքի փլլատակների տակ, սակայն նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ռուս լրագրողների հրապարակած տեսանյութերում երեւում է, որ հյուրանոցը շատ լուրջ վնաս է ստացել։

Տեղեկություններ կան, որ այդ հյուրանոցում է գտնվել նաև Մարգարիտա Սիմոնյանին պատկանող «Ռուսաստանն Այսօր» հեռուստաընկերության նկարահանող խումբը: