Ուզում եմ ասեմ, սաղ լավ ա, մանավանդ իշխանության մոտ. Սերգեյ Սարգսյան

Ուզում եմ ասեմ, սաղ լավ ա, մանավանդ իշխանության մոտ. Սերգեյ Սարգսյան

Հաղորդավար, հումորիստ Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոր շաբաթ ա սկսվում և ուզում եմ դրական լիցքերով սկսվի)

Դրա համար հիշեցնում եմ իշխանությանը (դատելով վերջին օրերից ավելի հաճախ ա պետք հիշեցնել), որ

1 Դուք հաղթել եք, ՀԱՂԹԵԼԵՔ և հաղթական հաղթանդամ հաղթողներ եք! Winners!
2. Դուք ունեք ԱԱԾ
3. Ունեք Ոստիկանություն (mint condition-ում չի, բայց հմի էդ ա)
4. Դատախազություն ունեք:
5. Ժողովրդի հսկայական սեր և աջակցություն ունեք
5. Նախկին պիղծ ռեժիմի վրա մարդա 10 քրեական գործ ա բացված:

Շատ սյուռ ա, որ սենց վիճակում գտնվող իշխանությունը երկու օր սրտնեղում, հարձակվում և մոլեգնում ա մի տեսաուղերձից: Ու ընթացքում նաև թռնում ա անհումոր ու տափակ հաղորդումների դեմքին, որը նույնիսկ ԱԺ նախագահի կինը չի նայում(

Ուզում եմ ասեմ, սաղ լավ ա, մանավանդ իշխանության մոտ` սաղ շատ լավ ա! Եկեք բոլորս մի քիչ ավելի երջանիկ փորձենք լինել: Բոլորիս մաղթում եմ կանացի երջանկություն»: