Որ մթերքներն են անհամատեղելի և վտանգավոր

Որ մթերքներն են անհամատեղելի և վտանգավոր

Շատերը գիտեն, թե ինչ կարող է պատահել, օրինակ աղի վարունգ ուտելուց հետո կաթ խմելու արդյունքում: Մասնագետները, սակայն, դեռևս չգիտեն, թե որն է այդ երկու մթերքների անհամատեղելիության պատճառը:

Այնուամենայնիվ այսպիսի դեպքերում դրանց պատճառներն այնքան էլ էական չեն։ Պետք է լինել տեղեկացված և չվտանգել առողջությունը:

1. Օսլա և թթու: Օրինակ տոմատն ու նարինջը ցանկալի չէ ուտել իրար հետևից, քանի որ արդյունքում քիմիական ռեակցիա է առաջանում, բացի այդ մթերքներն այս դեպքում կորցնում են իրենց օգտակարությունը և անիմաստ ծանրաբեռնում են ստամոքսը:

2. Վատ արդյունք է տալիս գազավորված ջուր խմելուց հետո կաթնային ըմպելիքի օգտագործումը: Այդ դեպքում ստամոքսը վերածվում է փոքրիկ «քիմիական գործարանի»: Երևի թե հասցրել եք տեսնել, թե ինչ է տեղի ունենում կոկա կոլան կաթի հետ խառնելու արդյունքում:

3. Ոչ այնքան հետաքրքիր, բայց շատ վնասակար ազդեցություն է ունենում միրգը տարբեր տեսակի ուտեստներից հետո ուտելու արդյունքում: Շատերն են ուտում օրինակ աղցան, հետո տաք ուտեստ, հետո քաղցրավենիք և միրգ:

Տաք ուտեստից հետո առնվազն 30 րոպե է անհրաժեշտ, որից հետո կարելի է միրգ ուտել, հակառակ դեպքում միրգը սկսում է, այսպես ասած փտել ձեր օրգանիզմում: Շատ տհաճ զգացողություններ կունենաք, եթե կարողանաք տեսնել, թե ինչ է իրականում կատարվում ձեր օրգանիզմում այդ ժամանակ:

4. Հյութեղ խնձորը, տանձը, խաղողը, ծիրանը և ձմերուկը, հատապտուղները չի կարելի ուտել սպիտակուցով հարուստ սննդատեսակներից հետո՝ միս, ձուկ, սունկ, հավկիթ:

Սնկից թունավորում

5. Երևի թե շատերն են սիրում առավոտյան մի գավաթ սուրճի հետ ուտել մեկ կտոր տարեկանի հաց: Այսպիսի նախաճաշ նախընտրողները պետք է իմանան, որ իրենց շատ անիմաստ նախասիրություն ունեն: Բանն այն է, որ կոֆեինը կարողանում է կլանել բոլոր սնուցիչները և կլանում հիմնականում կալիումի տարրերը:

6. Հաջորդ վնասակար խառնուրդը ալկոհոլի և կոլայի միաժամանակյա օգտագործումն է: Այն վնասակար է, սակայն հիմնականում նախընտրում են նրանք, ովքեր ուզում են ալկոոհոլի ազդեցությունից արագ ազատվել:

7. Գարեջուր և գետնանուշ: Սրանք շատերի կարծիքով դասական համարվող համատեղելի սննդատեսակներ են: պետք է սակայն հիշել, որ իրականում սրանք կործանարար ազդեցություն ունեն օրգանիզմի համար միաժամանակյա օգտագործման դեպքում:

Գետնանուշը գարեջրի հետ օգտագործման դեպքում կորցնում է իր սննդարար արժեքն ու օգտակար հատկանիշները, արդյունքւոմ անիմաստ ծանրաբեռնում օրգանիզմը:

8. Սեխի ու ալկոհոլի միաժամանակ օգտագործումն ունենում է լուծողական ազդեցություն: Ջրի և սեխի օգտագործումը նույնպես ունենում է նույն ազդեցությունը:

9. Այտուցների առաջացման հիմնական պատճառներից մեկը ձմերուկի հաճախակի օգտագործումն է աղի սննդի հետ: Այդ դեպքում հեղուկը մնում է օրգանիզմում: Այտուցները հիմնականում լինում են դեմքին:

10. Հաջորդ անհամատեղելությունը սննդի ցանկում վարունգը, կաթն ու ծովատառեխն են: Կախված մարդու օրգանիզմի առանձնահատկություններից՝ ոմանց մոտ այս սննդատեսակների միժամանակյա օգտագործումը կարող է ստամոքսի այրոց առաջացնել, մյուսների մոտ՝ թունավորում:

կաթ

Վարունգով և լոլիկով աղցան ամենաամառային և օգտակար աղցանն է , բայց ապացուցվել է, որ դրա օգտակարությունը վերանում է այն ժամանակ, երբ վարունգին լոլիկ եք խառնում: Այդ դեպքում վիտամին C վերանում է:

Այժմ գիտեք, գիտակցաբար կամ անգիտակցաբար ինչպիսի վնաս կարող եք հասցնել ձեր օրգանիզմին անհամատեղելի սննդատեսակների օգտագործման դեպքում:

Բոլոր դեպքերում հիշեք, որ սննդարար սննդատեսակներն օգտակար են այն ժամանակ, երբ դրանք ճիշտ եք համատեղում: Բոլոր դեպքերում եթե սննդի անհամատեղելիությունը բերում է անցանկալի հետևանքների, կարևոր է ճիշտ ժամանակին բուժօգնության դիմելը:

Բերենք մի քանի օրինակ ևս, որ մթերքներն են անհամատեղելի

կաթ-ձուկ-չի կարելի ուտել քանի վոր կառաչանա փորացավ

կոնֆետ-ձուկ-մարդը իրեն թույլ կզգա չի կարելի

պանիր-մսով ձվաձեղ-չի կարելի համատեղել այդքան սպիտակուց

սեխ-միս-պետք է ուտել առանձին

լոլիկ-վարունգ-ունի թթվայնություն

կաթ-բանան-կդանդաղացնի նյութափոխանակություն