Որ դեպքում ռուս սահմանապահները կտեղակայվեն Գեղարքունիքում․ Ավինյան

Որ դեպքում ռուս սահմանապահները կտեղակայվեն Գեղարքունիքում․ Ավինյան

Ռուսական կողմի հետ քննարկումներ են ընթանում Գեղարքունիքի մարզում սահմանապահների տեղակայման վերաբերյալ, սակայն դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե ադրբեջանական զորքերն ամբողջությամբ լքեն Հայաստանի տարածքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով ՝ Հայաստանը սահմանային ճգնաժամի հարցում իր դիրքորոշումից չի նահանջի։ Քննարկումները հակառակորդի զորքերի դուրսբերման շուրջ շարունակվում են, և մոտ ժամանակներս սպասվում է այդ բանակցությունների ևս մեկ փուլ։

ռուսական խաղաղապահներ

«Միանշանակ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի տարածքը, և մենք ջանք չենք խնայի այդ խնդիրը լուծելու համար», — ասել է նա:

Տեսանյութը ստորև