Որևէ հեղափոխություն շատ շուտ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից․ Արամ Առաջին կաթողիկոս

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը գրառում է արել Թվիթերում՝ նշելով, որ «որևէ հեղափոխություն շատ շուտ հօդս է ցնդում, երբ խոստումը հեռու է մնում իրականությունից»։

Նա, մասնավորապես, նշել է. «Որևէ հեղափոխություն շատ շուտ կշոգիանա, եթե խոստումը չունի որպես հենարան։ 

Ու երբ խոստումը հեռու մնա կյանքի իրականությունից, խորը անջրպետ կգոյանա ժողովրդի ու իշխանության միջեւ. կացություն, որ կդառնա հղի աննախատեսելի վտանգներով»: