Որքան մարդ է մասնակցել այսօր ընդդիմության հրավիրած հանրահավաքին և երթին

Որքան մարդ է մասնակցել այսօր ընդդիմության հրավիրած հանրահավաքին և երթին

Այսօր՝ հուլիսի 8-ին՝ ժամը 19:30-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրել էր հանրահավաք:

«Հայկական ժամանակի» ուժային աղբյուրների փոխանցմամբ՝ ժամը 20:05-ի դրությամբ հանրահավաքին մասնակցել է շուրջ 1350 մարդ:

Հանրահավաքին հաջորդել է ընդդիմադիրների երթը, որին մասնակցել է շուրջ 1100-1200 քաղաքացի:

Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ հուլիսի 8-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման համապետական հանրահավաքը:

Մասնակիցները կշարժվեն Սայաթ-Նովայի պողոտայով, ապա կրկին կվերադառնան հրապարակ՝ անելիքներն ամփոփելու: