Մամուլ

Որքան հայ է մնացել Ստեփանակերտում. ինչպես են ապրում. «Հրապարակ»

Որքան հայ է մնացել Ստեփանակերտում. ինչպես են ապրում

Hraparak.am-ը գրում է․ Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ Ստեփանակերտում այսօրվա դրությամբ մի քանի տասնյակ հայ է մնացել մոտ 30 հոգի: Հիմնականում՝ ծերեր, հիվանդ, անօգնական մարդիկ: Ընդ որում՝ մի քանի հոգի ավելացել են Կարմիր խաչի ներկայացուցիչների առաջին այցի համեմատ: Ինչպե՞ս են հոգում մնացողներն իրենց կենսական կարիքները:

Պարզվում է ԿԽ ներկայացուցիչները մի քանի օրը մեկ «տուլիկ» են փոխանցում ինչպես բերդում գտնվողներին են սննդի որոշակի քանակ փոխանցում:

Մեր աղբյուրը կատակեց՝ Ստեփանակերտում բոլոր տները հիմա նրանցն են, ոնց էլ լինի՝ սառնարաններում ուտելիք մնացած կլինի, սոված չեն մնա: Քաղաքում ադրբեջանցի ոստիկաններ են հսկում, բայց հատուկենտ բնակիչների հետ նրանք շփում չունեն:

Կիսվել նյութով