Որքան կարժենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Որքան կարժենա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Ամերիկյան կենսատեխնոլոգիական «Moderna» ընկերությունը մտադիր է կորոնավիրուսի դեմ նախատեսված իր կողմից մշակված պատվաստանյութը վաճառել մեկ բուժական կուրսը՝ 50-60 դոլարով, ինչը նշանակում է, որ մեկ դոզան կարժենա 20-30 դոլար։ Ինչպես հայտնում է Financial Times պարբերականը, արդեն իսկ սկսվել են բանակցությունները ընկերության եւ պոտենցիալ գնորդների միջև։

Մյուս ընկերությունները, որոնք նույնպես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակում, մտադիր են իրենց արտադրանքը վաճառել ավելի էժան գնով։

Այսպես, ամերիկյան Pfizer-ը եւ գերմանական BioNTtech-ը անցյալ շաբաթ պայմանավորվել են ԱՄՆ կառավարության հետ 100 միլիոն դոզա մատակարարել 19,5 դոլարով մեկ դոզայի դիմաց, իսկ բրիտանա-շվեդական AstraZeneca-ն իր մշակած պատվաստանյութը մտադիր է վաճառել 3-4 դոլարով։