Որքան է կազմել արտագաղթը վերջին տասը տարիներին

Որքան է կազմել արտագաղթը վերջին տասը տարիներին

Armlur.am-ը գրում է․ Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 64 հազար 76 ուղեւոր: Իսկ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանից դուրս էև եկել 127 338 քաղաքացի, մուտք գործել՝ 63 հազար 625-ը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 3 ամիսներում Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 63 հազար 713 քաղաքացի:

Նախ նշենք, որ Հայաստանից մեկնողների և ժամանողների վիճակագրությունը տարվում է Հայաստանի սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի սահմանային գրանցումների հիման վրա։ Ինչ պատկեր է եղել նախորդ տարիներին:

Ըստ այդմ՝ 2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից դուրս է եկել 211,787 քաղաքացի, մուտք գործել՝ 186,393, տարբերությունը՝ 25,394 մարդ։ Հաջորդ՝ 2013 թվականին Հայաստանի քաղաքացիների կողմից սահմանային անցակետերով մուտքերի և ելքերի բացասական տարբերությունն աճել է՝ -35,500 մարդ:

Սկսած 2014 թվականից մեկնողների և ժամանողների բացասական տարբերությունը շարունակաբար նվազել է՝ 2014-ին՝ -28,447, 2015-ին՝ -27,114։ 2016 թվականի առաջին եռամսյակում մեկնողների և ժամանողների տարբերությունը է՛լ ավելի նվազեց՝ -16,588 մարդ, 2017-ին՝ -14,984, 2018-ին՝ -2695։

2019-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը գերազանցել է մեկնողների թիվը 2526-ով, իսկ 2020-ին՝ արդեն 18,609-ով։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում