«Որքան գիտեմ՝ Ռուբեն Հայրապետյանն ու Սերժ Սարգսյանն իրար հետ են գնացել աճուրդի տեղը». Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

«Որքան գիտեմ՝ Ռուբեն Հայրապետյանն ու Սերժ Սարգսյանն իրար հետ են գնացել աճուրդի տեղը». Խաչատուր Սուքիասյան

News.am-ը գրում է՝ «Բջնի» գործարանի հետ կապված ես չեմ հետաքրքրվում, բայց գիտեմ, որ ինչ-որ գործընթաց գնում է:

Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հայտնի գործարար Խաչատռուր Սուքիասյանը:

Դիտարկմանը, որ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ մեկ մլն դոլարով է վաճառելու գործարանը, այսինքն այնպես, որ ինքը չկարողանա գնել, Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց.

«Ես ընդհանրապես չեմ մեկնաբանում ինչ-որ անհասկանալի մարդկանց անհասկանալի արտահայտությունները:

Ես կարծում եմ՝ այդ գործարանը ոչ մեկի սեփականությունը, չի, թե ումն է, պետք է պետական մարմինները որոշեն: Դրա համար չեմ կարող պատասխանել մի մարդու, որն ասում է՝ ես պետք է վաճառեմ»:

Ինչ վերաբերում է Ռուբեն հայրապետյանի պնդմանը, որ ինքը օրինական ճանապարհով, աճուրդով գնել է գործարանը, Սուքիասյանն ասաց.

«Ես որքան գիտեմ, Սերժ Սարգսյանի հետ, իրար հետ են գնացել աճուրդի տեղը, դա մի հատ ճշտեք»:

Առավել մանրամասն ստորև ներկայացված տեսանյութում։