Որքան գեղեցիկ է կինը, այնքան արագ են թռչում ժամանակն ու փողը. Ալ Կապոնե

Որքան գեղեցիկ է կինը, այնքան արագ են թռչում ժամանակն ու փողը. Ալ Կապոնե

Ալ Կապոնե ամերիկացի գանգստեր, ով կահույքային բիզնեսի ծածկի տակ Չիկագո է մատակարարել ալկոհոլային խմիչքներ, այն ժամանակներում, երբ ԱՄՆ-ում գործել է չոր օրենք։

Բացի այդ Կապոնեն նաև զբաղվել է ծանրակշիռ քաղաքական գործիչներին կաշառքներ բաժանելով և կավատությամբ։

Չնայած իր անօրինական գործունեություններին՝ Կապոնեն եղել է նշմարելի քաղաքական գործիչ, քանի որ զուգահեռորեն զբաղվել է բարեգործություններով՝ ժողովրդի շրջանում ձեռք բերելով «Մեր ժամանակների Ռոբին Հուդ» որակավորումը։

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Ալ Կապոնեյի ամենահայտնի ցիտատներից մի քանիսը։

1. Արծիվը ճանճ չի որսում։

2. Մի դիպչիր խնդրին, քանի դեռ խնդիրը քեզ չի դիպել:

3. Կարելի՞ է արդյոք ներել թշնամուն: Աստված կների: Մեր գործը նրանց հանդիպումը կազմակերպելն է:

4. Փամփուշտը շատ բան է փոխում գլխում, նույնիսկ, եթե հետույքին է դիպչում:

5. Օձին բնից հանիր միայն ուրիշի ձեռքերով:

6. Կոռեկտ եղիր բոլորի հետ, շփվող՝ շատերի հետ, մտերիմ՝ ընտրյալների հետ, ընկեր եղիր հատուկենտ մարդկանց:

7. Որքան գեղեցիկ է կինը, այնքան արագ են թռչում ժամանակն ու փողը:

8. Մի փորձեք գետի խորությունը երկու ոտքով:

9. Աշխարհը պատկանում է համբերատարներին:

10. Եթե խաբում ես, կարճ խոսիր: