Որքան արժե դիմահարդարդումը Գոհար Ավետիսյանի մոտ

Որքան արժե դիմահարդարդումը Գոհար Ավետիսյանի մոտ

Մոսկվայաբնակ հայտնի հայ վիզաժիստ Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հարցում է անցկացրել՝ հետևորդներին առաջարկելով ընտրել իր նշած տարբերակներից ճիշտը:

Նա առաջարկել է պատասխանել այն հարցին, թե որքա՞ն գումարի դիմաց է ինքը դիմահարդարում անում: 20, 50, 70 և 100 հազար ռուբլի տարբերակներից ճիշտն է եղել 100. 000-ը:

Հետևորդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է Գոհարն այդքան շատ գումարի դիմաց աշխատում, ինչին ի պատասխան նա գրել է. «Ի դեպ, 100. 000 ռուբլիով դեռ ոչ ոքի չեմ դիմահարդարել, որովհետև վերջին 4 տարիներին բոլորին անվճար եմ դիմահարդարում:

Գոհարը նաև նշել է, որ դիմահարդարմամաբ զբաղվում է 15 տարեկանից և որ իր դիմահարդարման կուրսերին մասնակցելու համար հերթում պետք է սպասել 3 տարի: