Որքա՞ն է արժեցել ՀՀ կառավարական օդանավի ներկումը․ «Հետք»

Որքա՞ն է արժեցել ՀՀ կառավարական օդանավի ներկումը

«Հետքի» տրամադրության տակ է հայտնվել ինֆորմացիա այն մասին, թե մոտավորապես որքան են արժեցել ՀՀ կառավարական ինքնաթիռը ներկելու աշխատանքները:

Հիշեցնենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող օդանավը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701») 2020 թ. օգոստոսին տեղափոխվել էր չեխական Օստրավա քաղաքի օդանավակայան, որտեղ էլ կատարվել էին աշխատանքները:

Դրանից հետո մամուլում ինֆորմացիա հայտնվեց, որ ներկումը պետբյուջեի վրա նստել է ավելի քան 210 հազ. եվրո կամ շուրջ 250 հազ. դոլար, ինչը, սակայն, վարչապետի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքել էր՝ նշելով, որ չնայած, գաղտնիությունից ելնելով, կոնկրետ թիվ չի կարող հրապարակել, այդուհանդերձ, ծախսված գումարը անգամներ պակաս է հրապարակվածից:

1998 թ. արտադրված այս «Airbus A319-132 (CJ)» ինքնաթիռը, որը սովորական «Airbus A319»-ի բիզնես դասի տարբերակն է, Հայաստանում շահագործվում է 2007-ից: Այն սպասարկում է երկրի նախագահին, վարչապետին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների:

թիվ 1 բորտ

2007-2020 թթ. օդանավի տեսքը եղել է նույնը, սակայն նախորդ տարվա ամռանն այն փոխվեց: Է. Աղաջանյանը լրագրողներին հայտնել էր, թե նախորդ գունավորումը ջնջվում էր, ներկը թափվում էր, հետեւաբար այն թարմացնելու կարիք կար: Բայց ինչպես հայտնի է, կառավարական ինքնաթիռի տեսքը ոչ թե պարզապես թարմացվեց, այլ փոխվեց:

Կառավարական օդանավը ներկել է իռլանդական «International Aerospace Coatings» (հապավումը՝ «IAC») ընկերության չեխական դուստր ձեռնարկությունը՝ «International Aerospace Coatings Czech Republic»-ը, որը գործում է Օստրավայում:

Լրատվամիջոցի ձեռքի տակ է հայտնվել «IAC»-ի գնային առաջարկը «Airbus A319» օդանավի ներկման վերաբերյալ: Առաջարկն արված է 2020 թ. սեպտեմբերին (հասցեատերը, բնականաբար, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն չէ, որին ամրակցված է կառավարական բորտը), այսինքն՝ կառավարական բորտը ներկելուց մեկ ամիս անց, ինչը նշանակում է, որ առաջարկում, ըստ ամենայնի, արտացոլված է այն նույն գինը, որով ծառայություններ են մատուցվել ՀՀ կառավարական բորտին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում