Որքա՞ն գումար է ծախսել Ադրբեջանը օկուպացված տարածքների վրա

Որքա՞ն գումար է ծախսել Ադրբեջանը օկուպացված տարածքների վրա

2021-2022 թվականներին Ադրբեջանը ավելի քան 4 միլիարդ դոլար է հատկացրել 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքների վերականգնման համար։

Այդ մասին Բաքվում ընթացող Ադրբեջան-Սաուդյան Արաբիա միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստում ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամը կարող է մասնակցել այդ տարածքների վերականգնման նախագծերին։

Ավելի վաղ, տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է երկրի 2023 թվականի պետական բյուջեն, ըստ որի՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքների «վերականգնմանը» Բաքուն հատկացնելու է 1,8 միլիարդ դոլար, ինչը 12,4 տոկոսով ավելին է, քան ընթացիկ տարում այդ նպատակով կատարված հատկացումը։