Որտեղ է գտնվում երգչուհի Անահիտ Մանուկյանը և ինչու հեռացավ Հայաստանից

Որտեղ է գտնվում երգչուհի Անահիտ Մանուկյանը և ինչու հեռացավ Հայաստանից

ArmLur.am-ը գրում է․ 90-ական թվականների հայկական շոուբիզնեսի երբեմնի կարկառուն դեմքերն այսօր այնքան էլ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալում, ոմանք զբաղվում են բիզնես գործունեությամբ, իսկ ոմանք էլ պարզապես ժամանակի հոսքի հետ չեն հասցնում շարժվել։

Սակայն հանրությանն ամենաշատը հետաքրքրում է, թե ուր է եւ ինչու անհետացավ  երգչուհի Անահիտ Մանուկյանը:

ArmLur.am-ը փորձեց կապվել երգչուհու մտերիմների հետ պարզելու համար, թե ինչ տեղեկություններ ունեն նրա մասին:

Օրինակ նրա ժամանակակից երգչուհի Ժաննա Քոչարյանն ասաց, որ Անահիտ Մանուկյանը մեր հայկական էստրադայի լավագույն երգչուհիներից մեկն էր. «Ես ցավում եմ, որ նրանից լուր չունեմ եւ տեղյակ չեմ, թե նա ինչով է զբաղվում եւ ինչու այսպես գնաց»:

Երգչուհի Էմմա Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ որքան տեղյակ է նա ապրում է Հոլադիայում, սակայն այլ տեղեկություններ նրա մասին չունի: Նշենք, որ զանգահարում էր միայն երգչուհի Էմմա Պետրոսյանին, սակայն տարիներ անց այդ զանգերն էլ էին դադարել:

Իսկ, թե ուր եւ ինչու անհետացավ հայկական երգարվեստից, հայրենիքից երբեմնի ճանաչված եւ սիրված երգչուհի Անահիտ Մանուկյանն այդպես էլ անհայտ է:

Միայն մամուլում հրապարակված լուրերից հայտնի է, որ Անահիտն ամուսնացած էր, երբ հերթական անգամ մեկնել էր Հոլանդիա, ամուսնուն զանգահարել էր եւ ասել էր, որ այլեւս չի վերադառնալու: Անահիտը եւ ամուսինը երեխաներ չունեին, ի վերջո, այդպես էլ ամուսնալուծվել են:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում