Որտեղ է Բորիս Ավագյանը «Հրապարակ»

Որտեղ է Բորիս Ավագյանը

Hraparak.am-ը գրում է․ Այդպես էլ առեղծված մնաց, թե Բորիս Ավագյանին ինչու եւ ինչպես են կալանավորել Սանկտ Պետերբուրգում:

Եթե մարդը հետախուզման մեջ էր Ռուսաստանի Դաշնության տարածքում, ենթադրվում է, որ Ռուսաստան մուտք գործելիս պետք է հենց օդանավակայանում հայտնաբերվեր ու ձերբակալվեր, այլ ոչ թե Սանկտ Պետերբուրգում, որտեղ հանդիպում ուներ ռուսական հատուկ ծառայությունների սպայի հետ: Եւ այդ հանդիպումից հետո էլ ձերբակալվել է:

Բացի այդ, պարզվում է, Հայաստանում եւս Բորիս Ավագյանի նկատմամբ վաղուց հարուցված եւ քնեցված գործ կար, որի շրջանակներում նրա նկատմամբ խափանման միջոց կար ընտրված բնակավայրից չհեռանալու ստորագրություն, ինչը նշանակում է, որ նրա «սեկտը» երկրից ելքը փակ էր: Այսինքն` մեր օդանավակայանում էլ նրան պետք է թույլ չտային մեկնել երկրից:

Մեր տեղեկություններով, այդ քրեական գործը հարուցվել է դեռեւս Արթուր Վանեցյանի ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակ փողերի լվացում եւ մաքսանենգություն հոդվածների շրջանակներում առաջադրված մեղադրանքով: Սակայն թե ինչ ճակատագիր է ունեցել այդ գործը, մեզ հայտնի չէ:

Այս պահին Բորիս Ավագյանը 2 ամսով կալանքի տակ է Մոսկվայի 4-րդ քրեակատարողական հիմնարկում՝ տնային կալանքի ռեժիմը խախտելու համար: Նաև 14 օր կարանտինի ռեժիմում է գտնվելու՝ ՌԴ-ում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, ինչը նշանակում է, որ անգամ փաստաբանը չի կարող այցելել: