Որտե՞ղ է իր կարճատև արձակուրդն անցկացրել Փաշինյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Որտե՞ղ է իր կարճատև արձակուրդն անցկացրել Փաշինյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կարճատև հանգիստն անցկացրել է Ենոքավանում գտնվող «Ապագա ռեզորտ» համալիրում, որը պատկանում է ՔՈ կուսակցության ռեյտինգային թեկնածու, «Ապագա տուր» ՍՊԸ տնօրեն Արտակ Չիբուխչյանին:
Թերթը վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի այս ընտրությունը, ինչին ի պատասխան վերջինս նշել է, որ դա վարչապետի ցանկությունն է եղել։ «Ինքն էր որոշել այնտեղ հանգստանալ»,–ասել է Կարապետյանը։
Ի դեպ, արմատներով Փաշինյանը ևս Ենոքավանից է: Նրա ծննդյան օրը բավականին էկզոտիկ, է կազմակերպվել, հատուկ վրաններ են եղել, այլ և այլ «պրելեստներ»։
Անդրադառնալով մեկ այլ հարցի` Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելուն` Կարապետյանը հայտնել է, որ հունիսի 6-ին են մեկնելու այնտեղ։
Իսկ թե երբ կլինի Պուտին-Փաշինյան հանդիպումը, Կարապետյանը նշել է, որ երբ պաշտոնապես հաստատվի հանդիպման մասին, կհաղորդեն։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: