Որոշ տարածքներում տեսանելիությունը 50-60 մետր է. ԱԻՆ-ը ներկայացրել է ճանապարհների վիճակը

Որոշ տարածքներում տեսանելիությունը 50-60 մետր է. ԱԻՆ-ը ներկայացրել է ճանապարհների վիճակը

Հայաստանի Հանրապետության մի շարք տարածաշրջաններում մառախուղ է։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20:20-ի դրությամբ, Բաղրամյանի, Մասիսի, Աշտարակի տարածաշրջաններում և Թալին-Արմավիր ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես` փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։