«Որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքականությունից»․ Արթուր Դանիելյան

«Որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքականությունից»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքականությունից: Ընկերներս են խնդրել/հորդորել: Ես խնդրանքի տրամաբանությունը չեմ հասկացել, բայց ընկերը դրա համար էլ ընկեր ա, որ հորդորները հաշվի առնես:

Սա եզակի դեպք չէ, ես վերջին յոթ ամսվա ընթացքում գրեթե ամեն օր պայքարում եմ, որ գոնե իմ ամենամտերիմ մարդիկ ընդունեն, որ ոչ մի լավ բան հեշտ չի տրվում:

Ցավոք մոտս այդքան էլ լավ չի ստացվում դա: Իմ այս տապալումն է պատճառը, որ Ադեկվադի նախաձեռնությունները մահանում են էմբրիոնի փուլում: Երբ ես նախաձեռնեցի հարցի լուծման ամենաարագ ու արդյունավետ միջոցը, ու առաջին փորձի ժամանակ կալանավորվեցի, բոլոր բևեռները միանգամից միացրեցին մեզ մարգինալիզացնելու ռեժիմը:

Երբ ես պնդում էի, որ էս սցենարը կարա խախտի միայն Արցախի կարգավիճակի բարձրացումը, մեր այդ գաղափարը ամեն կերպ դելեգիտիմացնում էին` խուսափելով բովանդակային դիսկուրսից:

Ամեն ինչ արվում էր, որ մենք հանկարծ չկարողանանք այդ գաղափարի շուրջ մարդկանց հավաքել: Օրակարգի փոխարեն մեր ուղեղի մեջ խցկում էին անդադար երթեր անելու կործանարար մարտավարությունը:

Երթ կազմակերպվեց նաև այն օրը, երբ Նիկոլին պետք էր թույլ չտալ մտնել եռաբլուր: Ցասման ալիքի սպառմանը զուգահեռ դաշտ բերվեց արտահերթ ընտրությունների կատաստրոֆիկ դիսկուրսը: Մենք պնդեցինք, որ դա չի կարելի անել:

Սկսեցինք համոզել, որ դա միայն կլեգիտիմացնի վիժվածքին: Թվեր, վիճակագրություն, աշխարհաքաղաքական վերլուծություններ… ամեն ինչ արեցինք, որ փորձենք հասկացնել, որ ոչ մի դեպքում չի կարելի ընտրությունների գնալ:

Ստեղ նույնպես տապալվեցինք: Հետո առաջ բերեցինք հայկականության օրենքի օրակարգը, որը անտեսվեց գրեթե բոլորի կողմից բացի ՀՀԿ-ի, Հայրենիքի, ԲՀԿ-ի, Ազգային Օրակարգի ու իմ ընկերների: Սենց սիրուն պասերով եկանք հասանք Նիկոլի «համոզիչ հաղթանակին» (սա մեջբերում է) ու դիշովիագույն կռուտիտներին: Ինչ ասեմ, ապրեք, Հայաստանի երկրորդ կապիտուլյացիոն ակտը պատրաստ է:

Ու դա արվել է առաջինի տեխնոլոգիաներով: Ընդ որում, տեխնոլոգները էնքան ծույլ էին, որ ալարել են գոնե նորմալ քողարկեն սցենարը: Իհարկե լիքը ասելիք կա ու էլ ավելի շատ անելիք, բայց դրա մասին կիմանաք ՇԱՏ որոշակի ժամկետը անց, որովհետև հենց էդքան ժամանակով եմ ես խոսք տվել դուրս գալ քաղաքականությունից:

Հետո նեղանալ չլնի, որովհետև իմ համար շատ դժվար է հեռանալ, քաջ գիտակցելով, որ ամեն վայրկյանը մեզ մոտեցնում է կոլապսին, մեր «Վերսալի պայմանագրին»:

Ինչ արած` 5 տարի դիմացել եմ, միքիչ էլ կձգեմ: Այս ժամանակահատվածը կտրամադրեմ մեր ենթակառուցվածքներին, որովհետև մինչ շատերը անանիզմով էին զբաղված, իսկ ոմանք դավաճանությամբ, մենք հիմքեր էինք գցում: Հիմքեր, որի վրա պիտի կառուցվի կրոնապետություն»: