Ով իրա մոտ չի կզում, կոշիկները չի պաչում, ինքը պիտի գոյություն չունենա. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

ՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոշտ գնահատականներ հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի հասցեին ու նրա վարած քաղաքականությանը. «Ով իրա մոտ, կներեք էս բառիս համար, չի կզում, կոշիկները չի պաչում, ինքը պտի գոյություն չունենա:

Բարև ձեզ: ՀՀ-ն բոլորիս հայրենիքն ա: Լավ աշխատանքով ապացուցեք, որ ավելի լավն եք: Ի՞նչ ա նշանակում՝ նախկին ռեժիմը, նախկին ռեժիմը ո՞րն ա, էդ նախկին ռեժիմի օրոք չե՞ս դառել պատգամավոր: Բա որ բռնատիրական երկիր էր, էդ ո՞նց քայլելով դարձար վարչապետ:

Բռնապետական երկրում մի մետր քայլեիր, վզիցդ կբռնեին, կտանեին, կճամփեին պատմության գիրկը: Հյուսիսային Կորեան ա բռնատիրական, կարա ընդե որևէ մեկը քայլի ու իշխանություն վերցնի՞»,- ասաց Շարմազանովը: