Ով է ոստիկանների կողմից բերման ենթարկված հայտնի դերասանը. ինչ է պարզվել
Իրավապահները հայտնի դերասան Արտավազդ Հովհաննիսյանին բերման են ենթարկել։
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նրա մեքենան պարեկային ծառայությունը կանգնեցրել է ու ստուգման արդյունքում պարզվել է, որ նա մեքենան վարել է ռուսական կեղծ համարանիշներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում պարեկները կանգնեցրել են «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան, որից հետո այն վարած, Հայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանություն։