Ով է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը

Ով է այսօր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։

Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դիպուկահարի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել։