Ով է այսօր զոհված 18-ամյա զինծառայողը (ֆոտո)

Ով է այսօր զոհված 18-ամյա զինծառայողը (ֆոտո)

Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը: Նա 18 տարեկան էր:

Նշենք, որ ևս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։