Ովքեր են Հայաստան վերադարձող գերիները

Ովքեր են Հայաստան վերադարձող գերիները

Քիչ առաջ Կարմիր գյուղում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսօր Ադրբեջանում պահվող 15 ռազմագերի վերադառնալու է Հայաստան։

Նշենք, որ մինչ այս հայտարարությունը, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն էր տարածել, որ փոխանակումը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանին՝ վրաց պաշտոնյաների մասնակցությամբ։

Նշենք, որ հայկական կողմը Վրաստանի միջոցով Ադրբեջանին է հանձնել Արցախի օկուպացված շրջանների ականապատ տարածքների՝ Աղդամի (Ակնա) ականապատ դաշտերի քարտեզը։

Ավելի ուշ Փաշինյանըը հրապարակեց նաև Հայաստան վերադարձող մեր ռազմագերիների լուսանկարը։