Ովքե՞ր կլինեն «Հայրենիքի» և ՀՀԿ–ի միասնական ցուցակում

Ովքե՞ր կլինեն «Հայրենիքի» և ՀՀԿ–ի միասնական ցուցակում

«Հայրենիք» կուսակցության խորհուրդը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել է ՀՀԿ–ի հետ դաշինք կազմելու գործընթացը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Այս պահին հստակ է որոշումը միայն դաշինքով գնալու։ Ցուցակի, դաշինքի անվան, ծրագրային դրույթների մասին դեռ որևէ բան հայտնել չեմ կարող, քանի որ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ։

Սակայն մարդիկ, որոնց համերաշխությունն օրենքի հետ կարող է կասկածի տակ դրվել, ցուցակում չեն կարող լինել»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` ցուցակում լինելու են երկու սկզբունքի հիման վրա հենված մարդիկ` հանրության շրջանում վստահություն վայելողներն ու ՀՀ-ին իրենց կարողությունների շրջանակներում օգտակար լինողները։