Ովքե՞ր են հուշահամալիրի լուսային ձևավորման գաղափարի հեղինակները (ֆոտո)

Ովքե՞ր են հուշահամալիրի լուսային ձևավորման գաղափարի հեղինակները

Armtimes.com-ը գրում է․ Ծիծեռնակաբերդի լուսային ձևավորումը, որի ականատեսը եղանք երեկ երեկոյան, հուզեց ու տպավորեց շատ քաղաքացիների: 

Մտահղացման հեղինակն ու իրակացնողը C-squared թիմն է: Անձրեւը, մթությունը, լուսային էֆեկտներն ու հուշահամալիրը նրանց մեջ խոր զգացմունքներ են առաջացրել: C-squared թիմի համար, այս աշխատանքը կատարելու հնարավորությունը փոքր երազանք էր, որին տարիներով են սպասել։

Երազանքը, որ տարիներ անց պիտի կատարվեր

Աշխատանքը շատ պատասխանատու էր։ Այսօր մարդիկ զրկված են հուշահամալիր այցելելու հնարավորությունից, եւ անհրաժեշտ էր, որ արտակարգ իրավիճակի պայմանները չխախտվեին, միեւնույն ժամանակ ինչ-որ մի ձեւով անմեղ զոհերին հարգանքի տուրք մատուցվեր, ամեն ինչը հիշվեր, չմոռացվեր:

Այդ օրն առաջացած զգացողությունների, աշխատանքի ու մտահղացման մասին մեզ հետ զրույցում պատմեց C-squared-ի հիմնադիր Կառլեն Մադոյանը։

«Պարտավորեցնող, էմոցիոնալ մեծ պատասխանատվություն կար մեզ վրա, ոնց որ ստացվեց այն, ինչ ուզում էինք»,- ասաց նա։

Եղանակն ամեն կերպ փորձել է խանգարել աշխատանքին: Ըստ Կառլեն Մադոյանի, մի քանի տասնյակ նվիրյալներ օր ու գիշեր աշխատել են՝ տեղադրել լուսային սարքերը։

Նրա խոսքով՝ թեեւ աշխատելիս եղանակային պայմանները խանգարեցին, սակայն լույսերը միացնելուն պես՝ ավելի տպավորիչ պատկեր ստեղծվեց։

Ծիծեռնակաբերդի լուսային ձևավորում
Ծիծեռնակաբերդի լուսային ձևավորում

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում