Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել «Արմենիա Մարիոթի» մոտ

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել «Արմենիա Մարիոթի» մոտ

Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման անդամներն «Արմենիա Մարիոթ»-ի մոտ են, որտեղ նախատեսված է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողով:

Սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են լինելու ԵՄ և ԱՄՆ դեսպանները: Այս մասին հայտնում է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոացրել հյուրանոցի շրջակայքում:

«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 20-ի առավոտյան հավաքվել է Ֆրանսիայի հրապարակում, այսօր եւս անհնազանդության ակցիաներ են նախատեսված Երեւանում:

Քիչ առաջ երթ սկսվեց դեպի Բաղրամյան 26, որտեղ հանդիպում է նախատեսված Հայաստանի եւ Լիտվայի նախագահների միջեւ: «Գնում ենք Լիտվայի նախագահին ասելու, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի բանակցելու հայ ժողովրդի անունից»,-հայտարարեցին ցուցարարները: