ՄամուլՏեսանյութ

Ոստիկանության Նորք Մարաշի բաժնում տղամարդու սիրտը կանգ է առել. կանայք ներխուժել են բաժին

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մարաշի բաժանմունքում տղամարդ է մահացել, ինչից դրդված մահացածի հարազատները՝ երեք կանայք, գնացել են բաժին ու փորձել հանդիպել Նորք Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանին, սկսվել է քաշքշուկ ու ծեծկռտուք, կանանց ձերբակալել են:

Ոստիկանության Մարաշի բաժին ներխուծած կանանցից Տիգրանուհի Քյոսայանը պատմում է, թե ինչից դրդված են գնացել բաժին ու արդարություն պահանջել:

Վերջինս ArmLur․am-ի հետ զրույցում պատմեց, որ իր ամուսինը` Հովհանես Ղանդիլյանը, հարեւաններից մեկի` Մարտինի հետ վիճում է եւ շշով հարվածում նրա դեմքին: դեպքի վայր են գալիս ոստիկանները, իբր իրավիճակը հանդարտեցնելու:

Ըստ Տիգրանուհի Քյոսայանի` ամուսնուն հիվանդանոց տանելու փոխարեն տանում են ոստիկանության բաժին ու այնտեղ էլ ժամեր անց ամուսնու սիրտը կանգ է առնում:

Այս ամենից հետո էլ Տրգրանուհին իր ամուսնու հարազատների հետ գնում է բաժանմունք, որ կարևոր փաստեր ներկայացնի, թե ոնց են ոստիկաններն ամուսնուն աստիճաններից գցում, ինչի հետեւանքով էլ նա բաժնում մահանում է ու բաժնում սկսվում է իրարանցում:

Կիսվել էջում