Ոստիկանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Ոստիկանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Ոստիկանության ծառայող Բենո Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ես նույնպես իմ դիմումի համաձայն ազատվեցի ՀՀ Ոստիկանությունում ծառայությունից»:

Նշենք, որ երեկ լուր տարածվեց, որ ոստիկանության կարմիր բերետավորներից մի քանիսն ազատման դիմումներ են գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները եւ բիրտ ուժ կիրառել դիմադրության շարժման մասնակիցների նկատմամբ։

Մեկը մայորի կոչում ունեցող Խաչիկ Թովմասյանն է, մյուսը՝ ավագ լեյտենանտ Նարեկ Հարությունյանը։