Ոստիկաններն Իջևանի արտադրամասերում ահռելի քանակության փայտանյութ են հայտնաբերել. Տեսանյութ

Ոստիկաններն Իջևանի արտադրամասերում ահռելի քանակության փայտանյութ են հայտնաբերել։ Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Իջևանի բաժնի ոստիկանները փայտամշակման մի արտադրամասում հայտնաբերել են շուրջ 11 խորանարդ մետր արկղի դետալներ՝ կողահատ և անկողահատ տապտակներ։

Գանձաքար գյուղի փայտի վերամշակման արտադրամասում հայտնաբերվել է 27 հատ մեկ մետր 10 սանտիմետր երկարությամբ վառելափայտ, մոտ երեք խորանարդ մետր երեսաթափ 13.5 խորանարդ մետր կողահատ տախտակ, իսկ փայտածուխի արտադրամասում հայտնաբերվել է մոտ 30 խորանարդ մետր վառելափայտ, 2 խորանարդ մետր թափուկ, 400 պարկ փայտածուխ։

Նույն գյուղի մեկ այլ տեղամասում  հայտնաբերվել է 22 խմ մետր փայտանյութ։ Գեղահովիտ գյուղի մի արտադրամասում հայտնաբերվել է 11 հատ գերան, 22 խմ մետր կողահատ տախտակ։ Նշանակվել են փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր։